Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, արշավներ ու ձիավարություն․ Ամանորը՝ Լոռվա բնության գրկում Zarkerak - Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, արշավներ ու ձիավարություն․ Ամանորը՝ Լոռվա բնության գրկում
Zarkerak Zarkerak - Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, արշավներ ու ձիավարություն․ Ամանորը՝ Լոռվա բնության գրկում
Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, արշավներ ու ձիավարություն․ Ամանորը՝ Լոռվա բնության գրկում

Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, արշավներ ու ձիավարություն․ Ամանորը՝ Լոռվա բնության գրկում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե ցանկանում եք Ամանորը դիմավորել հանգիստ և հաճելի միջավայրում՝ հեռու առօրյա հոգսերից, ապա Gala Guest House հյուրատունը կապահովի ջերմ մթնոլորտն ու տոնական տրամադրությունը: Հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ գյուղում՝ գեղատեսիլ բնության գրկում:

Հյուրատան սեփականատեր Գագիկ Ծատինյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց պատշգամբից երևում է և՛ Սանահինի, և՛ Հաղպատի վանական համալիրը, պատմական Կայանբերդը, իսկ հյուրատան դիմաց Լալվար սարն է. «Մեր հյուրատանը տեղավորվում է մինչև 18 անձ, ինչես նախորդ տարի այս տարի էլ ցանկանում ենք մեզ մոտ հյուրընկալել մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր կարող են իրենց ամանորյա օրերը դարձնել անմոռանալի և հիշարժան»:

Ըստ Գագիկ Ծատինյանի՝ հյուրերի համար կարող են քայլարշավ, ձիավարություն կազմակերպել. «Բնության սիրահարները շատ-շատ են, արշավներ ենք մեզ մոտ շատ կազմակերպում, շատ հյուրեր ենք ունեցել, որ ուղղակի քայլելով բարձրացել են մեր սարերը: Կախված եղանակային պայմաններից՝ կարող են այցելել Հաղպատ, Սանահին, բնությունը մեզ մոտ շատ գեղեցիկ է նաև ձմռանը»:

Բնակարանը տրամադրվում է խոհանոցով, դրսում կա նստելու համար նախատեսված վայր, խարույկ. «Պահանջարկը մեծ է, շատ են զանգում, հետաքրքրվում այդ օրերի համար: Ամանորի գիշերը մեր կողմից էլ հյուրասիրություն է լինելու: Չորս տարի է՝ աշխատում ենք, չորս տարին էլ Հայաստանից են եղել մեր հյուրերը և զգացել են ինչպես իրենց տանը: Կարծում եմ՝ հին ավանդույթները դեռևս շատերի մոտ են պահպանված, իսկ Ամանորը ընտանեկան տոն է, մեզ մոտ մարդիկ տանը լինելու զգացողություն են ունենալու: Ասում են՝ տարին ինչպես սկսես, այդպես էլ կշարունակվի, կարող եմ ասել, որ ուրախ տրամադրությունը, ջերմ մթնոլորտը Gala Guest House-ում ապահովված է լինելու, մենք հոգի ենք դնում մարդկանց համար»:

Խոսելով գնային քաղաքականության մասին՝ Ծատինյանն ասաց. «Ընդհանուր հյուրատունը կարժենա մեկ գիշերը՝ 100 հազար դրամ: Մի քանի օրյա հանգստի դեպքում կգործեն զեղչեր»:

13 Նոյեմբեր, 2026 10:30
Վեր