Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կախում ենք Ղարաբաղի դրոշները, պարոն Մանուկյան ուրեմն իմացեք, թե ով է զոհվելու «Բայրաքթարների» տակ, և թե ով է կայացնելու այդ որոշումը։ Ամբողջ խնդիրը հենց այնտեղ է, որ կախել եք այդ դրոշները և չեք մտածել «Բայրաքթարների» տակ զոհվելու մասին, որովհետև ասել եք գնացեք մեջքներիտ կանգնած ենք։ Սա է Ղարաբաղի շարժման ամբողջ էությունը։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցերին։
Անդրադառնալով «փախածների» թեմային վարչապետը ասաց․ «Էն ով էր մի հատ էլ հերոս կար, որ ինքն էլ էր զոհվել։ Հետո ՊՆ-ն արխիվներից հանեց տեսանք 12 ժամից ճողոպրել է։ Ասում էր ես զոհվում էի Նիկոլը չթողեց»։
Ըստ Փաշինյանի ընդդիմությունը ուրիշների զավակների տարել է «Բայրաքթարների» տակ զհովելու, որպեսզի Հայաստանում նրանց կյանքի գնով իշխանափոխություն աներ։
«Էտ ձեր քաղաքական շրջանակները չէին։ Էտ Վազգեն Մանուկյանը չէր, որ ասում էր այդտեղ չէ խնդիրը, խնդիրը Երևանում է, եկեք Երևան»,-հիշեցրեց վարչապետը։


