Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք ասում ենք ժողովուրդը պետք է ունենա լեգիտիմ Սահմանադրություն, հիմա դուք այդ Սահմանադրությունը ուզում եք ապալեգիտիմացնել Ալիևի անունը տալո՞վ։ Խաղաղությունը ուզում եք ապալեգիտիմացնել Ալիևի անունը տալո՞վ։ Էսօր սենսացիա եմ բացել ձեզ համար․ խաղաղությունը Ալիևի հետ պետք է ստորագրվի»,- Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցին։
«Եթե այս տրամաբանության շահարկումների ճանապարհով եք գնում ուրեմն դուք ապացուցում եք, որ խաղաղությանը դեմ եք։ Ավելին, եկեք քարը փեշերիցտ թափեք և ասեք, որ դուք այս դահլիճում հայտնվել եք խաղաղությանը խոչընդոտելու համար, որովհետև, երբ որ խաղաղությունը հաստատվի, ապա ձեզ գործուղածները կասեն գնացեք երաշխավորում ենք, որ հոպարին տեսնես կասես, բա ինչ եղավ էտ բանը։ Վասիլիչը, Նիկալայիչը կասեն բա ինչ եղավ»,-ասաց վարչապետը։
Անդրադառնալով Ղազարյանի այն դիտարկմանը, թե հենց Նիկոլ Փաշինյանն է ժամանակին հայտարարել, որ մեկ միլիմետրանգամ չի զիջվելու Արցախից, վարչապետն ասաց․ «Երբ որ դա ես ասում էի դուք տակից ասում էիք՝ էս ինչ լավ է, եկեք իշխանափոխություն անենք։ Ի՞նչ Ղարաբաղ, ի՞նչ բան, Երևանը, Երևանի կենտրոնի շենքերը, «Տոյոտտա Երևանը», «Փլեյ Սիթին», գեներալ Մանվելի արջերը, եկեք իշխանափոխություն անենք, էս ինչ լավ առիթ է»։
Պատասխանելով Էդգար Ղազարյանի դիտարկմանը, թե ինքը չի ճանաչում Վասիլիչին և Նիկոլայիչին, Փաշինյանը նշեց, որ դրա պատճառը ընդդիմադիր պատգամավորի «այդքան չաճելն է»։
«Ես ճանաչում եմ ձեզ արյան անալիզի մակարդակով, որովհետև գիտեմ ինչ եք շնչում, ինչ եք փռշտում, ինչ եք հազում։ Գիտեմ ձեզ դուք շատ կանխատեսելի եք և այլևս սպառել եք ձեզ»,-ասաց վարչապետը։


