Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան Zarkerak - Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան
Zarkerak Zarkerak - Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան
Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան

Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 13-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր զբաղվում է ապօրինի ձկնաբուծությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Տեղեկությունը ստուգելու համար նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները 33-ամյա երիտասարդի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան։ Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել և Հովտաշատ գյուղի բնակչին տեղափոխել են բաժին։

33-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

18 Նոյեմբեր, 2026 18:50
Վեր