Դուք հիմա ինձ թույլ չե՞ք տալիս, որ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ. Փաշինյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Դուք հիմա ինձ թույլ չե՞ք տալիս, որ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Դուք հիմա ինձ թույլ չե՞ք տալիս, որ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Դուք հիմա ինձ թույլ չե՞ք տալիս, որ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Դուք հիմա ինձ թույլ չե՞ք տալիս, որ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի։ Ովքե՞ր են ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ես, իսկ մյուս ստորագրողը լինելու է Ալիևը։ Եթե ես և Ալիևը ստորագրում ենք, այդ խաղաղությունը 50 տոկոս լինելու է փաշինյանական, 50 տոկոս՝ ալիևյան։ Այդ մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն արձագանքել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, թե ինչու ինքնիշխանության առաջամարտիկ իրեն հռչակած ընդդիմությունը չի վստահում ժողովրդին՝ որոշելու՝ նոր Սահմանադրություն ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում։

«Այն ուժերը, որ մեզ ուզեցել են կառավարել՝ սկսած 1870-ական թվականներից, երբ ուզեցել են, որ մեր գիտակցությունը մթագնի, ի՞նչ են ասել։ Ասել են՝ թո՛ւրք, թո՛ւրք և վերջ, լրիվ գիտակցական համակարգը խառնվել է։

Հիմա իրենք ասում են, մենք էլ կառավարող մեծամասնություն ենք, մենք ասում ենք՝ չէ՜, չէ՛, որ չէ՛, այդ խաղաղությունն ալիևյան չէ։ Այսինքն՝ դուք հիմա ինձ՝ որպես խորհրդարանական մեծամասնության, թույլ չե՞ք տալիս, որ ես Ալիևի հետ գնամ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ։ Եթե թույլ չեք տալիս, ես խաղաղություն հաստատելու ուրիշ ձև չգիտեմ, ժողովո՛ւրդ ջան։

Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ։ Արդեն ստորագրել եմ մի հատ՝ Վաշինգտոնի հռչակագիրը, դրա համար կա խաղաղություն։ Գաղտնի չի եղել դա, Ալիևի հետ ստորագրել եմ։ Մի հատ էլ պիտի ստորագրեմ, որ խաղաղությունը դառնա անշրջելի։ Չեմ հասկանում դա, որ պիտի ասեն՝ Ալիև, Ալիև, ասենք՝ չէ՞, մենք Չիլիի նախագահի հե՞տ ենք ստորագրում», — ասաց նա։

18 Նոյեմբեր, 2026 20:02
Վեր