Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երաժշտական դպրոցի տնօրենի հետ կապված տեսանյութի մասով՝ ամուսինն ինչ-որ տեսանյութ է ձայնագրել, որով ենթադրաբար շանտաժի է ենթարկել։ Կամ մենք մտնում ենք անձնական կյանք, կամ չենք մտնում։ Հարցը բարձրաձայնվել է, տհաճ պատկեր է, հաճելի չի»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում՝ անդրադառնալով երաժշտական դպրոցի տնօրենի հետ կապված միջադեպին։
Նա նշել է, որ երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը հանրային չէ. «Երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը տարբերվում է Ձեր աշխատանքից՝ հանրային չլինելով։ Նա պատասխանատու է դպրոցի սաների համար և երաժշտական դպրոցում ընդհանուր պրոցեսները համակարգելու համար։ Այնուամենայնիվ, երբ ասում եք, որ մենք չենք մտնում անձնական կյանք, բայց ուզենք, թե չուզենք, ավտոմատ կերպով բոլորս մտել ենք անձնական կյանք»,- ընդգծել է քաղաքապետը։
Տիգրան Ավինյանը նշել է, որ ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք. «Մենք իր աշխատանքից գոհ ենք, իրեն սիրում, հարգում ենք՝ անկախ նրանից, թե տեսանյութում իրենց անձնական կյանքից ինչ կա»,- հավելել է նա։


