Թափուր աշխատատեղ վարչապետի աշխատակազմում՝ 256.623 ՀՀ դրամ աշխատավարձով Zarkerak - Թափուր աշխատատեղ վարչապետի աշխատակազմում՝ 256.623 ՀՀ դրամ աշխատավարձով
Zarkerak Zarkerak - Թափուր աշխատատեղ վարչապետի աշխատակազմում՝ 256.623 ՀՀ դրամ աշխատավարձով
Թափուր աշխատատեղ վարչապետի աշխատակազմում՝ 256.623 ՀՀ դրամ աշխատավարձով

Թափուր աշխատատեղ վարչապետի աշխատակազմում՝ 256.623 ՀՀ դրամ աշխատավարձով

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 06-Գ26-21.4-Մ1-1):

Հիմնական գործառույթները՝

1 1. իրականացնում է պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակման աշխատանքներ․
2. իրականացնում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխության իրականացման նպատակով ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության աշխատանքներ․
3. իրականացնում է կատարողականի գնահատման արդյունքների մոնիթորինգի և դրա հիման վրա համապատասխան վերլուծությունների իրականացման աշխատանքներ․
4. իրականացնում է պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերի, շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության հավաքագրման և համապատասխան տվյալների հիման վրա տեղեկատվական շտեմարանի ներդրման և վարման աշխատանքներ․
5. իրականացնում է քաղաքացիական ծառայության համակարգից կադրերի հոսունության դինամիկայի, ինչպես նաև կադրերի հոսունությանը նպաստող պայմանների բացահայտման վերլուծություններ․
6. իրականացնում է Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև ստացված նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և եզրակացությունների ներկայացման աշխատանքներ.
7. իրականացնում իր լիազորությունների շրջանակում անձնակազմի կառավարման աշխատանքների կազմակերպման շրջանակներում մեթոդական ցուցումների և պարզաբանումների տրամադրման, ուղեցույցների մշակման աշխատանքները.
8. իրականացնում է իր գործառույթներից և խնդիրներից բխող մեթոդական
պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներ․
9. իրականացնում է ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ համապատասխան մարմիններ առաջարկությունների ներկայացման աշխատանքներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է.

Կրթություն

1. Ուղղություն Գործարարություն, վարչարարություն և իրավունք
2. Ոլորտ Գործարարություն և վարչարարություն

Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը՝ Հայաստան, ք. Երևան, Տերյան 89:

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն

Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2)դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3)տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4)դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն
Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) կամ hermine.gasparyan@gov.am էլեկտրոնային հասցեով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

*գրավոր դիմում (ձևը կցվում է),

*անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

*տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճեները բնօրինակների հետ միասին, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,

*արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

*մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

Փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դեպքում ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. 515-756, էլ. հասցե՝ hermine.gasparyan@gov.am/:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 08.02.2022թ.

07 Փետրվար, 2022 00:28
Վեր