Ալիևը հաղթողի էյֆորիայի մեջ է, բայց նաև շատ լավ հասկանում է իր կարմիր գծերը․ անշուշտ պատերազմից հետո Ադրբեջանի դիրքերն ուժեղացել են, բայց սա չի նշանակում, որ կարող է «մատ թափ տալ» Արևմուտքի և Ռուսաստանի վրա. Սուրենյանց Zarkerak - Ալիևը հաղթողի էյֆորիայի մեջ է, բայց նաև շատ լավ հասկանում է իր կարմիր գծերը․ անշուշտ պատերազմից հետո Ադրբեջանի դիրքերն ուժեղացել են, բայց սա չի նշանակում, որ կարող է «մատ թափ տալ» Արևմուտքի և Ռուսաստանի վրա. Սուրենյանց
Zarkerak Zarkerak - Ալիևը հաղթողի էյֆորիայի մեջ է, բայց նաև շատ լավ հասկանում է իր կարմիր գծերը․ անշուշտ պատերազմից հետո Ադրբեջանի դիրքերն ուժեղացել են, բայց սա չի նշանակում, որ կարող է «մատ թափ տալ» Արևմուտքի և Ռուսաստանի վրա. Սուրենյանց
Ալիևը հաղթողի էյֆորիայի մեջ է, բայց նաև շատ լավ հասկանում է իր կարմիր գծերը․ անշուշտ պատերազմից հետո Ադրբեջանի դիրքերն ուժեղացել են, բայց սա չի նշանակում, որ կարող է «մատ թափ տալ» Արևմուտքի և Ռուսաստանի վրա. Սուրենյանց

Ալիևը հաղթողի էյֆորիայի մեջ է, բայց նաև շատ լավ հասկանում է իր կարմիր գծերը․ անշուշտ պատերազմից հետո Ադրբեջանի դիրքերն ուժեղացել են, բայց սա չի նշանակում, որ կարող է «մատ թափ տալ» Արևմուտքի և Ռուսաստանի վրա. Սուրենյանց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին այցելել է Արցախի գրավյալ Շուշի քաղաք և զինծառայողների առջև ելույթի ժամանակ հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Zarkerak.am-ի հետ զրույցում անակնկալ չհամարեց Ալիևի հայտարարությունները. «Ալիևի այդ հռետորաբանությունը թերևս նորություն չի հատկապես 44-օրյա պատերազմից հետո և հատկապես այն միջոցառումների ժամանակ, որոնք այս կամ այն առնչությունն ունեն ադրբեջանական բանակի հաղթանակի հետ: Երեկ նրանք նշում էին պատերազմում տարած հաղթանակի երկրորդ տարեդարձը և սպասելի էր, որ Ալիևը նման խոսույթով հանդես կգա»:

Սուրենյանցն Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունների մեջ երկու բան առանձնացրեց. «Առաջինը՝ նա փորձում էր իրենց իսկ պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» և Լաչինի միջանցքի միջև հավասարության նշան դնել, բնականաբար դա չի բխում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոնտեքստից, բայց սա էլ նորություն չէ: Այստեղ ինչումն է վտանգը, ես մտավախություն ունեմ, որ Լաչինի միջանցքի ուղղությամբ Ադրբեջանը փորձելու է սադրանքներ իրականացնել՝ այնտեղ անցակետեր տեղադրելու նպատակով, և երկրորդը, որ նա դարձյալ պնդեց Արցախի զինաթափման խնդիրը, այսինքն՝ պաշտպանության բանակի կազմաքանդում: Մեր դիվանագիտությունը պետք է փորձի մի կողմից չեզոքացնել այս վտանգները, մյուս կողմից ամեն ինչ անել, որպեսզի նոր էսկալացիայի հիմքեր չլինեն»:

Անդրադառնալով Ալիևի այն մեղադրանքին, թե Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները՝ քաղաքագետն ասաց. «Բնականաբար, նա «Զանգեզուրի միջանցքի» մասին է ակնարկում, ինքը չի էլ թաքցնում, թե ինչը նկատի ունի: Այստեղ մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի վերաբերյալ տարբեր պատկերացումներ կամ տարբեր մեկնաբանություններ կան: Ես Ալիևի հայտարարության վրա զարմանում եմ, որովհետև ընդամենը տասն օր առաջ իր կաբինետի փոխվարչապետը՝ Մուստաֆաևը, ասում էր, որ արտատարածքային միջանցքի մասին խոսք չկա և այդ «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ընդամենը տրանսպորտային միջանցք է և այս համատեքստում դարձյալ ինձ զարմացնում է, որ Ալիևն այդքան մեծ շեշտադրումներ է անում «Զանգեզուրի միջանցքի» մասով: Այստեղ պետք է ենթատեքստը հասկանանք, ինքը բնականաբար իլյուզիաներ չունի, որ Սյունիքի մարզում ստանալու է արտատարածքային միջանցք, նա դա անընդհատ պնդում է, որպեսզի հիմքեր ստեղծի Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետեր տեղակայելու համար»:

Սուրենյանցի կարծիքով՝ Ալիևը հաղթողի էյֆորիայի մեջ է, բայց նաև շատ լավ հասկանում է իր կարմիր գծերը. «Անշուշտ պատերազմից հետո Ադրբեջանի դիրքերն ուժեղացել են, բայց սա չի նշանակում, որ Բաքուն կարող է «մատ թափ տալ» հատկապես Արևմուտքի և Ռուսաստանի վրա: Ադրբեջանն ամեն դեպքում այն կատեգերիայի պետություն չէ, որ տարածաշրջանային կամ գլոբալ գերտերությունների վրա «մատ թափ տա»: Հրապարակային խոսքը տարանջատենք իրական քայլերից. «մատ թափ տալով» հանդերձ Ադրբեջանը մասնակցում է բանակցություններին, որոշ դեպքերում նաև փոխզիջումների է գնում, օրինակ՝ նա երեկ արհամարհանքով խոսում էր ռուսական խաղաղապահ ուժերի մասին, բայց չմոռանանք, որ Սոչիում նա ստորագրեց այն հայտարարության տակ, որտեղ պահանջարկված էր Արցախում խաղաղապահ առաքելությունը: Փաստ չի, որ երեք տարի հետո անպայման ռուսական խաղաղապահ առաքելությունը դուրս կգա Արցախի տարածքից և միևնույն ժամանակ չենք կարող հաստատ պնդում անել, որ կմնա: Դա կախված չէ Ալիևի ցանկությունից, դա կախված է, թե ինչպիսի ընթացք կստանա ուկրաինական պատերազմը, ինչպիսի զարգացումներ կլինեն Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում, այլ խոսքով՝ ինչպիսին կլինեն Ռուսաստանի կարողությունները մեր տարածաշրջանում: Եթե այսօրվա իրականությունը պահպանվի, իսկ այսօր Ռուսաստանը շատ մեծ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում, ապա հավատացեք Ալիևը չի հանդգնի խաղաղապահ առաքելությունը դուրս հանելու պահանջ դնել»:

Քաղաքագետը խոսեց նաև Ալիևի Իրանի հասցեին հնչած սպառնալիքների և իրանական կողմի պատասխանի մասին. «Եթե անդրադառնանք ադրբեջանա-իրանական հարաբերություններին, ապա կարող ենք ասել, որ դրանք հիմա ակնհայտորեն ճգնաժամի մեջ են և ոչ միայն հայկական գործոնի պատճառով: Օրինակ՝ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ ինչ-որ ահաբեկչական խումբ է վնասազերծել, որի հետևում Իրանն է կանգնած, Իրանն ասում է, որ Շիրազի սրբավայրի ահաբեկչության հետևում Ադրբեջանի քաղաքացի է կանգնած, այսինքն այսպիսի փոխադարձ մեղադրանքներ ենք մենք վերջին օրերին տեսնում: Մի բան կարևոր է, մենք ընդհանրապես պետք է ոչ ոգևորվենք այդ ճգնաժամից և դրա վրա հեռուն գնացող ենթադրություններ կառուցենք, ոչ էլ պետք է անտեսենք այդ հանգամանքը»:

 

Աննա Բզնունի

09 Նոյեմբեր, 2022 13:06
Վեր