Վերջին տարիներին օդի աղտոտվածության վերաբերյալ մեծ փոփոխություններ չունենք. ՇՄ նախարար Zarkerak - Վերջին տարիներին օդի աղտոտվածության վերաբերյալ մեծ փոփոխություններ չունենք. ՇՄ նախարար
Zarkerak Zarkerak - Վերջին տարիներին օդի աղտոտվածության վերաբերյալ մեծ փոփոխություններ չունենք. ՇՄ նախարար
Վերջին տարիներին օդի աղտոտվածության վերաբերյալ մեծ փոփոխություններ չունենք. ՇՄ նախարար

Վերջին տարիներին օդի աղտոտվածության վերաբերյալ մեծ փոփոխություններ չունենք. ՇՄ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը այսօր հրավիրված ասուլիսում Երեւանի օդի աղտոտվածությունից խոսելով ասաց, որ 2024 թվականին իրականացված դիտարկումների համաձայն դրանց 28%-ում դիտվել են չտարբերակված փոշու, 4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում ծծմբի երկօքսիդի գերազանցումներ թույլատրելի սահմանից։

«Վերջին տարիներին մեծ փոփոխություններ օդի աղտոտվածության վերաբերյալ մենք չունենք. 2024 թվականի ամռան շրջանում ըստ էության անգամ դիտվել է փոշու կոնցենտրացիայի նվազում։ 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների տվյալները շատ չեն տարբերվում 2022-2023 թվականների տվյալներից», - ասաց նա։

Սիմիդյանը հույս հայտնեց, որ մինչև 2026 թվական Երեւանի օդի աղտոտվածության վերաբերյալ կլինի արդեն բավականին արդի սարքավորումներ, որ կտրամադրեն ճշգրիտ տվյալներ։

10 Հունվար, 2025 13:51
Վեր