Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Zarkerak - Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում
Zarkerak Zarkerak - Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում
Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

 

Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն այսօր հանդես է եկել ԱԱ-ի կարճ ծրագրում և փայլուն ելույթով վաստակել է 67.12 միավոր: Նրանք առաջատար դիրքում են և ապահովել են իրենց մասնակցությունն ազատ ծրագրին: Որակավորման փուլում հանդես է գալիս 21 զույգ: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 26-ին:

 

Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 66.27 միավոր էին վաստակել:

 

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Սիմյոն Դանիլյանցը: 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին:

 

Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը:

25 Մարտ, 2026 23:33
Վեր