Գիտնականները նոր բացահայտում են արել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում Zarkerak - Գիտնականները նոր բացահայտում են արել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում
Zarkerak Zarkerak - Գիտնականները նոր բացահայտում են արել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում
Գիտնականները նոր բացահայտում են արել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում

Գիտնականները նոր բացահայտում են արել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարի վերականգնման ժամանակ հնագետները քարե սալերի տակ հայտնաբերել են բուսականության մնացորդներ, որը գոյություն է ունեցել մ.թ. ա. 1-ին դարի և մ. թ. 1-ին դարի միջև ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է  հնագիտական պեղումների ղեկավար, պրոֆեսոր Ֆրանչեսկա Ռոման Ստասոլլին, փոխանցում է Gazeta-ն։

Գիտնականի խոսքով՝ հայտնաբերված գտածոն ամրապնդում է այն վարկածը, որ տաճարն իսկապես կառուցվել է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի մահապատիժն ու հուղարկավորությունը: 

Ստասոլլան պարզաբանել է, որ խոսքը խաղողի և ձիթապտղի ծաղկափոշու, ինչպես նաև հողի շերտերում այդ բույսերի արմատային համակարգի միկրոֆրագմենտների առկայության մասին է: Գիտնականները պետք է անալիզ անցկացնեն, որպեսզի հաստատեն իրենց ենթադրությունները։ 

05 Ապրիլ, 2025 19:11
Վեր