Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2018-ից մենք նմանատիպ պորցեսների ականատես ենք լինում, և անկեղծ ասած լուրջ չենք վերաբերվում, որովհետև մենք լուրջ վերաբերվում ենք միայն ՀՀ ժողովրդի ձայնին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից նախաձեռնված վարչապետի իմպիչմենթի գործընթացին:
«Ձեր նշած երկու քաղաքացիները որևիցե ժողովրդական զանգված չեն ներկայացնում, իրենք ՔՊ-ի շնորհիվ, ՔՊ ղեկավարի շնորհիվ հայտնվել են ԱԺ-ում այն մարդիկ, որ իրենց ձասյն են տվել դրա համար վստահ եմ, հաջորդ անգամ ձայն չեն տալու: Նման պրոցես չենք քննարկում մեկ-մեկ իրար ուղարկում ենք ժպտում ենք, ասում ենք՝ Աղազարյանի և Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին «ծնեց» որպես քաղաքական գործիչ և դրանով սահմանափակվում է մեր քննարկումը: ՔՊ խմբակցությունն ունի մեկ թկնածու և այլ քննարկումներ ոչ ունենում է, ոչ էլ դրա մասին խոսում է, ոչ էլ մնացածի ներքին պայքարներին, խժդժություններին չի անդրադառնում»,-ասաց ԱԺ նախագահը: