«Թատերական շաբաթ»-ի շրջանակներում Երևանի թիվ 161 դպրոցի աշակերտներն այցելել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Zarkerak - «Թատերական շաբաթ»-ի շրջանակներում Երևանի թիվ 161 դպրոցի աշակերտներն այցելել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Zarkerak Zarkerak - «Թատերական շաբաթ»-ի շրջանակներում Երևանի թիվ 161 դպրոցի աշակերտներն այցելել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Թատերական շաբաթ»-ի շրջանակներում Երևանի թիվ 161 դպրոցի աշակերտներն այցելել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

«Թատերական շաբաթ»-ի շրջանակներում Երևանի թիվ 161 դպրոցի աշակերտներն այցելել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թատերական շաբաթ» ծրագիրը շարունակվում է:

«Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը թատերական շաբաթվա շրջանակում հյուրընկալել է Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի 8 և 9-րդ դասարանի աշակերտների, ուսուցիչներին և ծնողներին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ու թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ուղեկցությամբ նրանք շրջել են թատրոնում:

Աշակերտներին ներկայացվել են թատրոնի շենքի պատմական նշանակությունն ու գործունեությունը․ այցելուները հնարավորություն են ունեցել լինելու հետնաբեմում, հանդերձարանում, թատերական դեկորների պատրաստման արտադրամասում։ Երեխաները նաև հետևել են «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման փորձերին (բեմադրիչ՝ Ջոն Բլոնդել, ԱՄՆ), ինչպես նաև բեմում փորձարկել իրենց ձայնային հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը զրուցել է աշակերտների հետ, հետաքրքրվել՝ ինչ նախասիրություններ ունեն, ինչ ներկայացումներ են դիտել և այլն:

Աշակերտները վստահեցրել են, որ տպավորված են շրջայցով. ըստ նրանց՝ մի բան է լինել հանդիսատես՝ հետևելով ներկայացմանը, այլ բան է ծանոթանալ մինչև բեմ հասնելու ընթացքին:

«Թատերական շաբաթ» ծրագիրը կտևի մինչև մարտի 29-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:

24 Մարտ, 2026 19:51
Վեր