Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մայր Աթոռում պիտի գտնվեն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում Աստծո օրհնությամբ: Հայ Առաքելական եկեղեցին իր կանոններում հստակ սահմանել է, թե ինչպես է Աստծո օրհնության հավաստումը տեղի ունենում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպես է պատկերացնում վեհարանն ազատելու գործընթացը:
Խոսելով Կաթողիկոսի մասին՝ նա հիշեցրեց, որ վերջինս խախտել է իր իսկ տված ուխտը. «Վեհարանում նրա մնալու ամեն օրը խարխլում է Հայ Առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդները, կանոնները, հեղինակությունը: Կտրիճ Ներսիսյանը Հայ Առաքելական եկեղեցու հայրապետը չի՝ իմ նշած փաստերի բերումով:Մենք՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հոտը, պետք է բոլոր սրբապիղծներին դուրս դնի Մայր Աթոռից՝ սիրով, քրիստոնեաբար, բայց՝ հետևողական»,- ասաց վարչապետը: