Ազատումներ և նշանակումներ՝ ՀՀ-ում, սպառնալիքներ և հույսեր՝ ԱՄՆ-ից. շաբաթվա ամփոփում Zarkerak - Ազատումներ և նշանակումներ՝ ՀՀ-ում, սպառնալիքներ և հույսեր՝ ԱՄՆ-ից. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Ազատումներ և նշանակումներ՝ ՀՀ-ում, սպառնալիքներ և հույսեր՝ ԱՄՆ-ից. շաբաթվա ամփոփում
Ազատումներ և նշանակումներ՝ ՀՀ-ում, սպառնալիքներ և հույսեր՝ ԱՄՆ-ից. շաբաթվա ամփոփում

Ազատումներ և նշանակումներ՝ ՀՀ-ում, սպառնալիքներ և հույսեր՝ ԱՄՆ-ից. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:

1. «Եթե լսեք արտապատվիրակում, իմացեք՝ դա քննարկվում է ՀՀ ամբողջականության, ինքնիշխանության համատեքստում»,- մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2. Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան փոխարինել է Համբարձում Մաթևոսյանը, պաշտոնը լքել է նաև ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

3. Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Արգիշտի Մեխակյանն էլ նշանակվել է Վաղարշապատի ղեկավարի պաշտոնակատար:

4. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Բրյուսել, հետո Ֆրանսիա, արդյունքում հաստատվել է 2,5 միլիարդ եվրոյի ներդրումների պայմանավորվածություն, ռազմավարական գործընկերություն ամրագրելու հեռանկար։

5. «Հայաստան-Ադրբեջան գործընթացը շուտով հաջող հանգուցալուծում կունենա»,- նշել է ԱՄՆ նախագահ Թրամփը:

6. Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի: 2023 թ. հոկտեմբերից ի վեր՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասնում է 58.400-ի:

7. Թրամփը Մոսկվային 50 օր ժամանակ է տվել Ուկրաինայի դեմ պատերազմը կանգնեցնելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում խիստ պատժամիջոցներ սահմանել: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան էլ հայտարարել՝ Մոսկվան չի ընդունում սպառնալիքների լեզուն:

 

Տեսանյութը՝ այստեղ:

18 Հուլիս, 2025 15:33
Վեր