Արցախցու համար Հայաստանը միշտ էլ հայրենիք է. Վահրամ Աթանեսյանը՝ ԼՂ-ի հայաթափման և 2 տարի անց վերադարձի հնարավորությունների մասին Zarkerak - Արցախցու համար Հայաստանը միշտ էլ հայրենիք է. Վահրամ Աթանեսյանը՝ ԼՂ-ի հայաթափման և 2 տարի անց վերադարձի հնարավորությունների մասին
Zarkerak Zarkerak - Արցախցու համար Հայաստանը միշտ էլ հայրենիք է. Վահրամ Աթանեսյանը՝ ԼՂ-ի հայաթափման և 2 տարի անց վերադարձի հնարավորությունների մասին
Արցախցու համար Հայաստանը միշտ էլ հայրենիք է. Վահրամ Աթանեսյանը՝ ԼՂ-ի հայաթափման և 2 տարի անց վերադարձի հնարավորությունների մասին

Արցախցու համար Հայաստանը միշտ էլ հայրենիք է. Վահրամ Աթանեսյանը՝ ԼՂ-ի հայաթափման և 2 տարի անց վերադարձի հնարավորությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2 տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը զինված ագրեսիա սանձազերծեց արցախցիների դեմ, որն ավարտվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ: ԼՂ-ից բռնի տեղահանվեց ավելի քան 115 հազար անձ։

«Արցախցու համար Հայաստանը միշտ էլ հայրենիք է: Մեծամասնության համար այստեղ հարմարվել-չհարմարվելու խնդիր չկա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

Խոսելով Արցախ վերադարձի հարցի մասին՝ Աթանեսյանն ասաց. «Վերադառնալու մասին բոլորն են մտածում: Արցախ վերադարձի հարցում Հայաստանի իշխանությունն անելիք չունի, այդ խնդիրը նրան չպետք է հասցեագրել: Արցախից բռնի տեղահանված բնակչությունն իմ կարծիքով, պետք է իր ներկայացուցիչներին ընտրի և Ադրբեջանի հետ կոմունիկացիա հաստատի»:

Անդրադառնալով արցախահայերի հարցը որոշ շրջանակների կողմից քաղաքական շահարկման ենթարկելուն՝ Վահրամ Աթանեսյանն նշեց. «Ես ի սկզբանե դեմ եմ եղել ընդդիմադիր շարժումներին արցախահայերին հավաքագրելուն, այսօր կրկնակի դեմ եմ: Իմ դիտարկումներով՝ բռնագաղթված բնակչության մեծ մասը լիովին հիասթափվել է ընդդիմադիր շարժումներից»:

Աթանեսյանի խոսքով՝ այս երկու տարում ՀՀ կառավարությունն արել է այն, ինչ կարողացել է, անդրադառնալով նաև այն հարցին, թե այսօր կա ատելության մթնոլորտ՝ Աթանեսյանը նշեց. «Ես ատելության մթնոլորտ չեմ տեսել և չեմ տեսնում»:

19 Սեպտեմբեր, 2025 13:59
Վեր