Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց, որոնցից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող. ԿԳՄՍ նախարար Zarkerak - Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց, որոնցից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող. ԿԳՄՍ նախարար
Zarkerak Zarkerak - Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց, որոնցից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող. ԿԳՄՍ նախարար
Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց, որոնցից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող. ԿԳՄՍ նախարար

Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց, որոնցից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող. ԿԳՄՍ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«300 դպրոց, 500 մանկապարտեզի» ծրագրում ընդհանուր առմամբ բյուջե ունենք 385 միլիարդ դրամի չափով, որից արդեն այս տարվա հոկտեմբերի դրությամբ իրացված է շուրջ 153 միլիարդ դրամը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրեց՝ այս պահին աշխատանքներն ավարտված են 60 դպրոցում, որոնցից 35-ը՝ նոր կառուցված, 25-ը՝ նորոգված:

«Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց, որոնցից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարը:

Կանխելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրատեսականության վերաբերյալ բոլոր հարցերը՝ նա հայտնեց՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ևս 151 դպրոց կհանձնվի շահագործման, 49-ը՝ նոր կառուցվող և 102-ը՝ նորոգվող, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 նորակառույց դպրոց:

2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն 308 դպրոցներ, որոնցից 139-ը՝ կառուցված, 169-ը՝ կապիտալ նորոգված:

«2027-ին կավարտենք ևս 49 դպրոցի շինարարությունը և 357 դպրոցում այսպիսով կավարտենք աշխատանքները,- ասաց ԿԳՄՍ նախարար:

Նրա խոսքով՝ սա չի լինի ամբողջական լուծում դպրոցաշինության ոլորտում առկա խնդիրների, քանի որ շատ է խոսվում այն մասին, որ դա առաջին 300 դպրոցների ծրագիրն է, և արդեն իսկ պատրաստում ենք դպրոցաշինության հաջորդ ծրագրի ցանկերը:

04 Նոյեմբեր, 2025 11:28
Վեր