Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյանը ուղեկցող երկու ոստիկանական մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Թենեսիում:
Վթարը տեղի է ունեցել Նոքսվիլից 27 կիլոմետր հարավ գտնվող Մերիվիլում։ Վթարի հետևանքով տուժել եմ նահանգի ոստիկանության մեկ ծառայող և Մերիվիլի ոստիկանության մոտոցիկլավարը։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալ Քեթրին Փիրսը հայտարարել է, որ պահպանվող անձի տեղաշարժը ապահովելու ընթացքում կանոների խախտում տեղի չի ունեցել: Վթարից հետո ԱՄՆ փոխնախագահի երթևեկությունը չի ընդհատվել:


