Վաղարշապատը մերժեց «Գյումրի-2»-ը. քաղաքն ընտրեց արժանապատվությունը և զարգացումը Zarkerak - Վաղարշապատը մերժեց «Գյումրի-2»-ը. քաղաքն ընտրեց արժանապատվությունը և զարգացումը
Zarkerak Zarkerak - Վաղարշապատը մերժեց «Գյումրի-2»-ը. քաղաքն ընտրեց արժանապատվությունը և զարգացումը
Վաղարշապատը մերժեց «Գյումրի-2»-ը. քաղաքն ընտրեց արժանապատվությունը և զարգացումը

Վաղարշապատը մերժեց «Գյումրի-2»-ը. քաղաքն ընտրեց արժանապատվությունը և զարգացումը

Վաղարշապատի ընտրությունները դարձան հստակ քաղաքական ուղերձ ամբողջ երկրի համար։ Ընդդիմադիր ուժերի հույսը, որ Վաղարշապատը կարող է վերակենդանացնել «Գյումրի-2»-ի սցենարը՝ քաղաքային իշխանության փոփոխությամբ, չիրականացավ։

Վաղարշապատը չընտրեց անցյալը, չտրվեց նոր փաթեթավորմամբ ներկայացվող կեղծ խոստումներին և լարվածության վրա կառուցված քաղաքականությանը։ Քաղաքը յուրովի կանգ առավ և ասաց՝ բավական է։

Ընդդիմադիր ուժերը Վաղարշապատում փորձեցին աշխատեցնել նույն տրամաբանությունը։ Այն ենթադրում էր, որ դժգոհության, վախի և լարումների վրա կառուցված քարոզչությունը կարող է բավարար լինել իշխանություն փոխելու համար։ Սակայն Վաղարշապատը ցույց տվեց, որ այս մեխանիզմը այլևս չի գործում ոչ քաղաքական, ոչ սոցիալական, ոչ հոգեբանական մակարդակում։

Մարդիկ չարձագանքեցին վախեցնող սցենարներին, ծանոթ դեմքերի վերաթողարկմանը ու տարիներով միևնույն՝ օրակարգ չունեցող ընդդիմադիր պատմությանը։ Քաղաքն ընտրեց արժանապատվությունը, ոչ թե մանիպուլյացիան։ Այս ընտրությունների առանցքային գործոնն այն էր, որ քաղաքացիները շատ ավելի սառն էին նայում քարոզչությանը։ Վաղարշապատցիները քաղաքական լոզունգների մեջ սկսեցին տարբերել երկու կարևոր հասկացություն՝ արժանապատվություն և մերժում։

Ընդդիմադիր ուժերը քարոզարշավը հիմնականում կառուցեցին մերժման վրա,  մինչդեռ իշխանության ներկայացուցիչները ներկայացան կոնկրետ արդյունքներով և ծրագրերով։

Վաղարշապատցիները ձայն տվեցին այնտեղ, որտեղ տեսան գործ, ոչ թե աղմուկ, պատասխանատվություն, ոչ թե սպառված խոսքեր։

Քաղաքը մտածեց ապագայի մասին։ Այս ընտրությունը դարձավ ոչ թե կուսակցական պայքար, այլ արժեհամակարգային որոշում՝  ո՞վ է ապահովում համայնքի զարգացումը, ո՞վ է տալիս իրական ծրագրեր, և ամենակարևորը՝ ո՞վ է պատասխանատու խաղաղ ու անվտանգ ապագայի համար։

Մարդիկ չցանկացան իրենց ընտանիքները դարձնել քաղաքական մանիպուլյացիաների զոհ։ Վաղարշապատն ընտրեց այն ուժին, որը խոստացավ կառուցել, ոչ թե ցրել, ամրացնել, ոչ թե քանդել, զարգացնել, ոչ թե հետ տանել տարիների մութ անցյալը։

Ընդդիմադիր ուժերը ոչ թե պարտվեցին, այլ բացահայտորեն չլսվեցին։ Այս ընտրությունների ամենաակնհայտ քաղաքական հետևությունն այն է, որ ընդդիմադիր դաշտը կրկին չկարողացավ ներկայացնել փոխլրացվող օրակարգ, արդիական արժեքներ, համայնքային զարգացման տեսլական։ Մարդիկ այլևս չեն ընդունում այն ընդդիմադիր մոդելը, որի հիմքում չկա ծրագրային քաղաքականություն։ Եվ Վաղարշապատում դա դարձավ ամբողջովին տեսանելի։

Հաղթեց ոչ թե կուսակցությունը, այլ քաղաքացիական որոշումը։ Վաղարշապատի ընտրությունների արդյունքը շատերը ներկայացնում են որպես կուսակցական հաջողություն, բայց իրականում տեղի ունեցավ այլ բան՝ հաղթեց այն քաղաքացին, որը դեմ կանգնեց կեղծին, հաղթեց համայնքը, որը սեփական ուժով մերժեց մանիպուլյացիան, հաղթեց վստահությունը՝ դեպի շարունակականություն, առաջխաղացում և անվտանգություն։

Վաղարշապատն այս ընտրություններով հստակ ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական իրականությունը փոխվել է։ Մարդիկ այլևս չեն առաջնորդվում լոզունգներով, չեն հավատում սիրված դերասանների կամ թեժ գրված նարատիվների վրա կառուցված քարոզչությանը։ Քաղաքացին գնում է այնտեղ, որտեղ կա արդյունք, պատասխանատվություն և ապագայի հստակ պատկերացում։ Եվ հենց այդ պատճառով «Գյումրի-2»-ի քաղաքական երազանքը այս անգամ պարզապես փլուզվեց՝ բախվելով մի քաղաքի արժանապատիվ ընտրությանը։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

17 Նոյեմբեր, 2025 13:49
Վեր