Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 21:00-ի դրությամբ Zarkerak - Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 21:00-ի դրությամբ
Zarkerak Zarkerak - Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 21:00-ի դրությամբ
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 21:00-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 21:00-ի դրությամբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 17-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Նորավանից մինչև Կապան ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, հայտնում է ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամը:

՛՛Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Աշոցքի, Անիի, Թալինի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

17 Հունվար, 2026 21:36
Վեր