Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները Zarkerak - Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները
Zarkerak Zarkerak - Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները
Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները

Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները 2026 թվականի համար:

Կառավարության փետրվարի 5-ի նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

«2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, որսի իրականացման ժամկետը սահմանվում է սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը»,- ասաց Մկրտչյանը:

Նախարարի տեղակալը հայտնեց, որ 2025 թվականի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա:

 

05 Փետրվար, 2026 11:18
Վեր