ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը Zarkerak - ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը
Zarkerak Zarkerak - ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Գոգավան» մաքսային անցման կետ է ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը ՀՀ-ից պետք է շարժվեր դեպի Վրաստան: Մեքենան ենթարկվել է մաքսային զննության: Տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքներն ապամոնտաժելուց հետո հանտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ` ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր: Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ, որից 540 գրամը՝ ոսկենման մետաղից են եղել, իսկ 2779 գրամը՝ սպիտակ ոսկուն կամ արծաթին նմանվող մետաղից։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

17 Փետրվար, 2026 11:46
Վեր