ԱՄԷ-ն մեզ համար ֆանտաստիկ հարթակ է՝ սննդի մասով առավել ևս, ո՞նց կոչ անենք, որ մեր կառույցները, արտադրողները, իրենց ավելի մրցունակ զգան. Խաչատուր Սուքիասյան Zarkerak - ԱՄԷ-ն մեզ համար ֆանտաստիկ հարթակ է՝ սննդի մասով առավել ևս, ո՞նց կոչ անենք, որ մեր կառույցները, արտադրողները, իրենց ավելի մրցունակ զգան. Խաչատուր Սուքիասյան
Zarkerak Zarkerak - ԱՄԷ-ն մեզ համար ֆանտաստիկ հարթակ է՝ սննդի մասով առավել ևս, ո՞նց կոչ անենք, որ մեր կառույցները, արտադրողները, իրենց ավելի մրցունակ զգան. Խաչատուր Սուքիասյան
ԱՄԷ-ն մեզ համար ֆանտաստիկ հարթակ է՝ սննդի մասով առավել ևս, ո՞նց կոչ անենք, որ մեր կառույցները, արտադրողները, իրենց ավելի մրցունակ զգան. Խաչատուր Սուքիասյան

ԱՄԷ-ն մեզ համար ֆանտաստիկ հարթակ է՝ սննդի մասով առավել ևս, ո՞նց կոչ անենք, որ մեր կառույցները, արտադրողները, իրենց ավելի մրցունակ զգան. Խաչատուր Սուքիասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վերջին հաշվով, պետք է հասկանամ՝ մենք ինչ ենք ունենալու, որ մենք կարողանանք կոչ անել մեր բիզնես հանրությանը, որպեսզի նրանք կարողանան ավելի ճկուն գտնվել, հիմա մենք ոչինչ չենք ասում բիզնես հանրությանը, մենք ինչ ենք անում և պայմանները որոնք են, մենք ինչ հաշվարկ ունենք, ինչ կարգի կառույցներ կսկսեն աշխատել, ինչ պայմաններ է պետք իրենց, տրանսպորտային ի՞նչ փոխադրամիջոցներով է դա կատարվելու, մի հատ հասկանանք՝ ինչով կարանք օգտակար լինենք մեր տնտեսվարողներին»,-  ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով «ԵԱՏՄ և դրա անդամ պետությունների մի կողմից և ԱՄԷ -ի միջև մյուս կողմից տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, նա իր հարցերն ուղղեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանին: 

Ըստ Խաչատուր Սուքիասյանի, ԱՄԷ-ն մեզ համար ֆանտաստիկ հարթակ է՝ սննդի մասով առավել ևս, խոսելով մաքսատուրքերի զրոյացումից՝ նա նշեց. «Առավել ևս լավ հարթակ է զրոյացվել, որովհետև եթե ասացիք, որ կան պատրաստի ապրանքներ, որտեղ շաքարավազի տոկոսը բարձր է, շատ երկրներում սահմանափակումներ կան: Եթե զրոյացվում է, Հայաստանի համար շատ լավ ճանապարհ է դառնում դեպի ասիական այլ երկրներ նույնպես, սա ո՞նց կոչ անենք, որ մեր կառույցները, արտադրողները, իրենց ավելի մրցունակ զգան և հասկանան որտեղ է իրենց հարթակը լինելու, որտեղ պետք է լինել մրցունակ»: 

Փոխնախարարը հայտնեց, որ  այս պահին գործող ԱՄԷ արտահանման ապրանքների 95 տոկոսը ներառված է այն ապրանքների ցանկում, որոնց մաքսատուրքերը պատրաստվում են զրոյացնել.«Այս պահին մեր արտահանման փաթեթի ապրանքների 95 տոկոսի մասով լինելու է  զրոյացում, 5 տոկոսը թե՛ մեր կողմից, թե՛ ԱՄԷ-ի կողմից կա ապրանքների ցանկ, որոնք բացառություն են սահմանում և նրանց վրա մաքսատուրքերը մնում են: Այս պահին տնտեսվարողները, արտահանողներն ունեն իրենց լոգիստիկ կարողություները, սրանով հավելյալ խթան է և գներն ավելի մրցունակ են դառնում»: 

Սուքիասյանը նաև հետաքրքրվեց, թե եթե եղջերավոր  անասուններ են ՀՀ-ից արտահանվում ԱՄԷ և եթե ներմուծեն ՀՀ ինչ կարգավիճակում են դրանք լինելու.«Պահեր են լինում ՀՀ-ում դրա պակասը զգացվում է, ինչ գործիք ենք կիրառելու, որ ՀՀ-ից դուրս չգան այդ ուղղությամբ»: 

Փոխնախարարի խոսքով, դա կարգավորվում է տարիֆային և ոչ տարիֆային կարգավորումներով, նման նախադեպեր եղել են: 

«ԱՄԷ-ն ազատ առևտրային գոտիներ ունեցող պետություն է, որտեղ հնարավոր է  վերջում ուղղակի պիտակ կպցնեն վրան և համարվի ԱՄԷ-ի ապրանք, ուզում եմ հասկանալ ապրանքները, որ գալու են ՀՀ, կապ  չունի եթե ԱՄԷ-ում մուտքագրված ապրանք  կա, արդեն մտնու՞մ է  այդ ռեժիմի տակ»,- հետաքրքրվեց Սուքիասյանը, ինչին պատասխան Հովակիմյանը նշեց, որ այդ ռեժիմները համաձայնագրի կարգավորման առարկա  չեն և շարունակում են կարգավորել այնպես, ինչպես կարգավորվել են: 

 

20 Մարտ, 2026 14:15
Վեր