Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պաշտպանության նախարարությունը մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին։
Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում գնահատվե՞լ են Հայաստանի անվտանգության ռիսկերը, նախարարն ընդգծեց, որ այդ գործընթացը իրականացվում է պետական տարբեր կառույցների համատեղ աշխատանքի շրջանակում։
«Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ՝ Անվտանգության խորհուրդ, Արտաքին հետախուզական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտպանության նախարարությունն իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են»,- ասաց Սուրեն Պապիկյանը։


