Բոլոր ինստիտուտները, որոնք բյուջեից են սնվում, պետք է ՀՀ-ին տասնյակ անգամներ ավելի շատ  եկամուտներ բերեն. Խաչատուր Սուքիասյան Zarkerak - Բոլոր ինստիտուտները, որոնք բյուջեից են սնվում, պետք է ՀՀ-ին տասնյակ անգամներ ավելի շատ  եկամուտներ բերեն. Խաչատուր Սուքիասյան
Zarkerak Zarkerak - Բոլոր ինստիտուտները, որոնք բյուջեից են սնվում, պետք է ՀՀ-ին տասնյակ անգամներ ավելի շատ  եկամուտներ բերեն. Խաչատուր Սուքիասյան
Բոլոր ինստիտուտները, որոնք բյուջեից են սնվում, պետք է ՀՀ-ին տասնյակ անգամներ ավելի շատ  եկամուտներ բերեն. Խաչատուր Սուքիասյան

Բոլոր ինստիտուտները, որոնք բյուջեից են սնվում, պետք է ՀՀ-ին տասնյակ անգամներ ավելի շատ  եկամուտներ բերեն. Խաչատուր Սուքիասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հիմա բոլոր երկրների հետ մենք ռազմավարական գործընկերության պայմանագրեր ենք կնքում, ինձ կարող եք ասել դրա տարբերությունը  պայմանագիր, որ չունենք երկրների հետ պայմանագիր և  պայմանագիր կնքելուց, հետո ինչ բոնուսներ ենք ունեցել և ինչ կարգի օպերատիվ  կապի մեջ ենք լինում այդ երկրի  տարբեր ինստիտուտների կամ  պետական մարմինների հետ»,- այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին: 

«Բացարձակ շատ լավ տարիներ էին վերջին ընթացքում, ՀՀ-ն  դիվանագիտական հարաբերություններ ստեղծեց աշխարհի տարբեր երկրներում, տարբեր  ձևով են ընկալում ՀՀ-ն, վերջին 30 տարում այն ձևով, որ այսօր ընկալվում է  ՀՀ-ն , ոչ մի անգամ այդ ձևով չի ընկալվել,  այդքան բարեկամ երկրներ չենք ունեցել: Բայց օրինակ վերցնենք ասիական երկրները,  ինձ կարո՞ղ եք ասել դեսպանատները, օրինակ երբ արտակարգ իրավիճակ եղավ ԱՄԷ, Կատար, մյուս տեղերում  ֆանտաստիկ ձևով լավ աշխատեց մեր  ԱԳՆ-ն, բայց երբ այդ արտակարգ իրավիճակը  չկա, օրինակ կամուրջ հանդիսացե՞լ է ՀՀ-Ուզբեկստան, ՀՀ-Տաջիկստան,  դեսպանատունն ինչով է  զբաղվում , բացի դիվանագիտականից»,- ասաց նա  ու շարունակեց.«Ինձ պետք է հասկանալ՝ այդ ինստիտուտը, որ մենք ունենք պետական բյուջեից սնվում է, այդ  դեսպանատան վրա պետք է  առաջադրանք դրվի՝  այ այսքան տնտեսական կապ ստեղծել,  այսքան օգուտ տալ, մեր բոլոր ինստիտուտները, հարթակները, որոնք բյուջեից են սնվում պետք է ՀՀ-ին տասնյակ անգամներ ավելի շատ  եկամուտներ բերեն»: 

Սաֆարյանն էլ նկատեց, որ ռազմավարական փաստաթղթերով նոր շրջանակ է ստեղծվում, դրանցով հարաբերությունների մակարդակը շատ  ավելի բարձրանում է, դրանց հատուկ ուշադրություն է դարձվում:

20 Մարտ, 2026 14:58
Վեր