Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Սիմոնյան Zarkerak - Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Սիմոնյան
Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Սիմոնյան

Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա. մեկը խաղաղությունն է, մյուսը պատերազմն է: Մեկը պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է: Ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորվածությունը, այլ խոսքը օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» չձևավորի սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ: Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ միայն Նիկոլ Փաշինյանի հե՞տ է Իլհամ Ալիևը պայմանավորվել:

«Եթե դուք դա կենտրոնացնում ենք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա, այո՛, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ: Ես դրան ընդհանրապես դեմ չեմ: Քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անել, նաև դրա իրավունքն ունեն, և վարչապետը՝ որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը ՀՀ-ում, դրա իրավունքն ունի, և դա գնահատական է:

Ի դեպ, ասեմ, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել և բարձրաձայնվել է ամեն տարի»,- ասաց նա:

Հարցին՝ մարզեր այցելությունների ժամանակ ինչպիսի՞ն են խաղաղության վերաբերյալ քաղաքացիների կարծիքները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ հասարակությունը մեծ հույս ունի, որ այս ուղղությունը կշարունակվի, իսկ իշխող ուժն էլ ասում է, որ պետք է տեր կանգնել խաղաղությանը:

24 Մարտ, 2026 11:36
Վեր