Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անհայրենիքները պետությունից գողացողներն են, դրանց մեջ էլ ոնց որ թե ընտանիքի անդամ ունեք»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին դիմելով «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Աննա Մկրտչյանի ելույթից հետո ԱԺ-ում կրքերը լարվեցին, Արշակյանը Մկրտչյանին հորդորեց հանգիստ նստել տեղում. «Տիկին Մկրտչյան, խնդրում եմ՝ ձեր դաստիարակության մակարդակն ամեն անգամ այստեղ մի ցույց տվեք, մենք ձեզ շատ լավ ճանաչում ենք, ձեր ընտանիքին էլ ենք ճանաչում, ձեր վրա եղած քրեական գործերն էլ գիտենք: Տիկին Մկրտչյան, ձեր չափերը շատ եք անցնում, ձեր չարությունն ու ատելությունն էլ ձեր մեջ պահեք»:


