Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես ավելի ուշ պիտի խոսեի, բայց ես ելույթը նրա համար է, որ ես ընդդիմությանը կարոողանամ որսալ այս դահլիճում, որովհետև «Անորսալի Ջոյի» պես դուք հեռանալու եք: Ձեր ճարտասաններից մեկը տիկին Խերանյանը խոսում էր «կուկուռուզ» ուտելու մասին, կամ տարբեր բաներ ուտելու մասին: Կներեք, իսկ դու «կուկուռուզ» չե՞ք ուտում, կամ կարկանդակ չեք ուտւմ, դուք կարո՞ղ է միայհն ֆուգարա եք ուտում, կամ վագյու սթեյք: Կամ արիստոկրատ ճաշակը և քիմքը չի համապատախսնում մեր շատ մարդկային և աշխատավորական քիմքի հետ»,- ԱԺ-ում դիմելով ընդդիմությանն ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Ասում եք՝ արժեքների բախում է այսօր մեր երում, այ այդ մեկը ճիշտ եք ասում: Մի կողմում այն արժեքն է, որտեղ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց, ուղիղ եթեր, շփվում է իր քաղաքացիների հետ, բանավիճում է, հետո անգամ ներողություն է խնդրում իր քաղաքացուց, մյուս կողմում այն արժեքն է, որտեղ ղեկավարի անունը կրճատելու համար տանում են զուգարանում այնքան են ծեծում մինչև այդ մարդը մահանում է: Հիմա դուք պիտի որոշեք այդ արժեքների որ կողմում եք, չլինի թե զուգարանում ծեծող ու սպանողների պաշտպանն եք»,- ասաց նա:
«Մեր «ուրախ ավտոբուսից եք» խոսում, տո դուք մի «ժիգուլի» մարդ չկաք, այդ դժբախտ «ժիգուլիներ»: Ասում ենք՝ եթե ՔՊ-ն եկող ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա վստահաբար լինելու է աղետաբեր պատերազմ, որովհետև ընդդիմությունն այսօր իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի գործառույթները, Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է, ՀՅԴ-ն, ընդդիմությունը դեմ են սահամանզատման գործընթացին, դու՞ք չէիք որ գործընթացը փորձում էիք վիժեցնել, դուք չէ՞իք ասում Կիրանցով Ղարաբաղ, դու՞ք չէիք որ ուզում էիք խաղաղության գործընթացն ամբողջությամբ տորպեդահարել»,- ասաց նա:


