Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ հասցնելով ինքնասպանության․ նախաքննությունն ավարտվել է Zarkerak - Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ հասցնելով ինքնասպանության․ նախաքննությունն ավարտվել է
Zarkerak Zarkerak - Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ հասցնելով ինքնասպանության․ նախաքննությունն ավարտվել է
Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ հասցնելով ինքնասպանության․ նախաքննությունն ավարտվել է

Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ հասցնելով ինքնասպանության․ նախաքննությունն ավարտվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

 

«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինը համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության:

 

Բացի այդ, նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ամուսինը ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող 38 հատ մարտական փամփուշտ:

 

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

01 Ապրիլ, 2026 10:07
Վեր