Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Zarkerak - Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները
Zarkerak Zarkerak - Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները
Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները

Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 31-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Հուավեյ ընկերության (Huawei) տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից

 

Huawei-ի փորձագետները ներկայացրել են Եվրոպական միության և Բալթյան երկրներում ընկերության էլեկտրական էներգիայի մարտկոցային կուտակման համակարգերի (BESS) կիրառման օրինակները և այդ համակարգերի հնարավորություններն ու առավելությունները, որոնք նպատակաուղղված են արևային կայանների լայնամասշտաբ կիրառմամբ պայմանավորված համակարգային խնդիրների լուծմանը։

 

Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները, ընդգծվել է էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պարագայում կուտակիչ կայանների կարևորությունը։

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, որը կնպաստի Հայաստանում էլեկտրական էներգիայի կուտակիչ տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։

01 Ապրիլ, 2026 15:06
Վեր