Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 27-ին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:

«Շքանշանն ինձ հանձնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով իմ մեծ ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում»,- սոցցանցի իր էջում գրել է Պապիկյանը։



