Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 180/27 հասցեի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արամայիս Բ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Ելֆիտան Դ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արամայիս Բ․-ի ուղևոր 33-ամյա Նարինե Ն․-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


