Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
«Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել միջադեպին՝ նշելով, որ տեղի ունեցածը քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք է:
«Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն»,- խոսելով Դեմիրճյան փողոցում երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած հայհոյանքներով զուգորդված միջադեպի մասին՝ նշել է Սիմոնյանը:
Ըստ նրա՝ որքան մոտենանք ընտրություններին, այնքան նման դեպքերը շատ են լինելու։


