Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարարությունից հայտnում են, որ ներկայացվել է օրենսդրական փաթեթ, որի նպատակն է լուծել այն խնդիրը, երբ բազմաբնակարան շենքերի տակ գտնվող հողամասերի շուրջ դատական վեճերի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ կամ գրանցել իրենց բնակարանների սեփականության իրավունքը։ Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Գործնականում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ հողամասի սեփականության վերաբերյալ վեճը «կասեցնում» է ամբողջ շենքի բնակարանների նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը՝ ստեղծելով անորոշություն հարյուրավոր քաղաքացիների համար։
Արդյունքում ձևավորվում է օրինական ակնկալիք, որը չի իրացվում․ մարդիկ չեն կարողանում ձևակերպել ձեռք բերված գույքի նկատմամբ իրենց իրավունքները։
Նախագծով առաջարկվող լուծումները՝
Բոլոր դեպքերում գնորդներին երաշխավորվում է շենքի ընդհանուր գույքի կառավարմանը մասնակցելու հավասար իրավունք։
Կարգավորումները միտված են քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանությանն ու տարածվում են նաև նախկինում ձևավորված հարաբերությունների վրա։


