Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Հռոմի և Վիտերբոյի համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ։
Ինչպես հայտնել են դեսպանությունից, ողջունելով ուսանողներին՝ դեսպանը կարևորել է Իտալիայում սովորող ՀՀ քաղաքացիների հետ պարբերաբար հանդիպումների կազմակերպումը՝ Հայաստանի զարկերակը զգալու, դեսպանության առաքելության և նախատեսվող միջոցառումների ու ծրագրերի մասին տեղեկանալու համար՝ հնարավորության դեպքում նաև ներգրավվելով հայ ուսանողներին ընդհանուր ծրագրերի իրականացման գործում:
«Ջերմ մթնոլորտում անցկացված հանդիպմանը դեսպանը խոսեց Հայաստան-Իտալիա հարաբերությունների ներկա փուլի մասին՝ շեշտը դնելով վերջին շրջանում տեղի ունեցած շփումների և առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումների վրա:
Դեսպան Կարապետյանը նաև ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես մանրամասն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում հաստատված խաղաղությանը՝ շեշտը դնելով հայ-ադրբեջանական շփումների, փոխկապվածության ստեղծման նախաձեռնությունների վրա:
Հանդիպմանը դեսպան Կարապետյանը նաև անդրադարձ է կատարել Հայաստանում ընթացող գործընթացներին, հատկապես ս.թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների առաջ քաշած խաղաղության օրակարգն ու 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, և այդ օրակարգը գերիշխողն է ընտրական քարոզարշավում:
Դեսպանն ու դեսպանության աշխատակիցները պատասխանեցին մասնակիցների հարցերին: Հանդիպմանը մասնակցել են Հռոմի La Sapienza, LUISS, LUMSA, Università Cattolica del Sacro Cuore, Tor Vergata, Rome Business School և Վիտերբոյի Universita della Tuscia համալսարաններում սովորող 25 հայ ուսանողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


