Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 27-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ։ Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է լինել զգոն, ուշադիր և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։


