Կապան քաղաքում տեղի է ունեցել uողանք. ճանապարհը միակողմանի փակվել է Zarkerak - Կապան քաղաքում տեղի է ունեցել uողանք. ճանապարհը միակողմանի փակվել է
Zarkerak Zarkerak - Կապան քաղաքում տեղի է ունեցել uողանք. ճանապարհը միակողմանի փակվել է
Կապան քաղաքում տեղի է ունեցել uողանք. ճանապարհը միակողմանի փակվել է

Կապան քաղաքում տեղի է ունեցել uողանք. ճանապարհը միակողմանի փակվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 27-ին, ժամը 18։59-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով մոտ 1 խմ հողազանգված և ծառի ճյուղերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում։

Փրկարարները մասնատել են ծառերի ճյուղերը, հեռացրել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

27 Մարտ, 2026 22:30
Վեր