Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. ԱԳ նախարար Zarkerak - Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. ԱԳ նախարար
Zarkerak Zarkerak - Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. ԱԳ նախարար
Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. ԱԳ նախարար

Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. ԱԳ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ: Կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա իրականացվում է: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այս համատեքստում ընդգծելով, որ տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու և ճանապարհի գործարկմանը վերաբերող քննարկումներ:

«Գետնի վրա աշխատանքը շարունակվել է, օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ: Այս աշխատանքային խմբի երկու հանդիպում է տեղի ունեցել: Գնացել են, տեղում ենթակառուցվածքները նայել են այս կողմից, ենթակառուցվածքները նայել են մյուս կողմից:

Նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է, և իրավական հիմքերն են հստակեցվում, կամ մեխանիզմներն ենք փորձում հասկանալ, օրինակ՝ Անիի կամ պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորության մասով:

Քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,- ասաց նա:

23 Մարտ, 2026 11:48
Վեր