Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չեմ կարող փորձագիտական գնահատականներ տալ, կարող եմ տալ ընդհանուր մեր դիրքորոշումը, որ այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, լրացուցիչ լարում և խնդիրներ է ստեղծում հարևան բոլոր երկրների համար, և մենք կցանկանանք, որ այդ լարումը շատ կարճ ժամանակում դադարի։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե հարևան Իրանի հետ կապված տեսլականն ինչպիսին է, զարգացումներն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա։
«Տարբեր կերպ է ազդում պետությունների վրա։ Մեկի տարածքում մոլորված դրոն է ընկնում, մյուսի տարածքում նպատակաուղղված դրոն է ընկնում, այն մյուսի տնտեսական մատակարարումների շղթաներն են խափանվում, և դա ազդեցություն է ունենում տնտեսության վրա գների աճի տեսքով, աշխատանքների հապաղման տեսքով, օրինակ՝ շինարարության մեջ և այլն։
Իհարկե մենք բավարար քայլեր ձեռնարկել ենք նաև մինչև այդ ճգնաժամի մեկնարկը, բայց եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև Հայաստանի վրա և առհասարակ աշխարհի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր, օրինակ՝ կարդում է, որ Ֆիլիպիններն առաջին երկրներից է, որ հայտարարել է էներգետիկ ճգնաժամի մասին, և, օրինակ՝ աշխատանքային օրերը կրճատել են՝ 5-ից դարձնելով 4 աշխատանքային օր։


