Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Դա կազմակերպված էր, ես գիտեմ՝ ում կողմից է կազմակերպված, վստահ եմ, որ նման դեպքեր ընտրություններին ինչքան մոտենանք, այնքան շատ է լինելու, գիտեմ՝ որտեղից է ուղղորդված»,- լրագրողների ետ ճեպազրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ երեք սուբյեկտ կա, որ կարող է դրա պատասխանը տալ. «Առաջինն իրավապահ մարմիններն են, եթե նրանք գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ իրենք կգործեն, եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա՝ կարձագանքեն: Երկրորդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, ժողովուրդն է, շատ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցության խոսքեր էին ինձ գրել իմ նկատմամբ այդ հարձակումից հետո: Երրորդ սուբյեկն իմ կուսակցությունն է: Սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»:


