Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե:


