Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով Zarkerak - Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով
Zarkerak Zarkerak - Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով
Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով

Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, երբ մի տղամարդ փորձել էր հարվածել ՀՀ վարչապետին:

«Ցանկացած երկրում կան իշխանություններից, նրանց կայացրած որոշումներից դժգոհ քաղաքացիներ։ Դա նորմալ է։

Ավելին, ցանկացած երկրում այդ դժգոհողների մեջ կան մարդիկ, որոնք էապես տուժել են կայացված որոշումներից կամ որևէ գաղափարական պատճառով ռադիկալ են տրամադրված իշխանության նկատմամբ։ Դա էլ է նորմալ։

Այդ իսկ պատճառով բոլոր երկրներում կարևոր որոշումներ կայացնողներն ունենում են անվտանգություն, որ ռադիկալները չկարողանան ազդել կայացվող որոշումների վրա։

Ժողովրդավարական երկրները տարբերվում են միայն նրանով, որ մեծամասնությունը ընտրություններով գնահատական է տալիս այդ որոշումներին։

Այս առումով շատ կարևոր է, որ որոշումների վրա ազդեցությունը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմների (այդ թվում` արդար ընտրությունների) միջոցով։

Ինչ խոսք, կան դերակատարներ, որոնք հակառակն են ուզում։ Այդ թվում են ժողովրդավարությանը դեմ ուժերը (օրինակ` Ռուսաստանը), որոնք փորձելու են ամեն կերպ ռադիկալիզացնել իշխանություններից դժգոհողներին ու նորմալիզացնել բռնությունը քաղաքականության մեջ»,- գրել է Իոաննիսյանը:

29 Մարտ, 2026 14:19
Վեր