Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան Zarkerak - Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան
Zarkerak Zarkerak - Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան
Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան

Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:

 

Այսօր տեղի ունեցած միջադեպը սովորական խուլիգանություն չէ. սա որոշ ուժերի իրական դեմքն ու բարոյական պատկերն է։

Եթե անձը չի զսպում իր ագրեսիան անգամ սուրբ պատարագի ժամանակ և Աստծո տանը, ապա պատկերացրեք, թե ինչերի են պատրաստ նրանք, եթե իշխանություն ունենան: Սա նրանց պատկերացրած «ապագան» է՝ հիմնված բռնության, ամենաթողության և վախի մթնոլորտի վրա։ Նրանց նպատակն է երկիրը վերադարձնել այն ժամանակներին, երբ հարցերը լուծվում էին ուժով, այլ ոչ թե օրենքով։

Ժողովրդավարությունը թուլություն չէ։ Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է։ Պահանջում եմ իրավապահ մարմիններից գործել անհապաղ և վճռական. այս հանցագործությունը պետք է ստանա խստագույն իրավական գնահատական: Բռնության քարոզով և վախ սերմանելով իշխանության հասնելու փորձերը մեր երկրում այլևս տեղ չունեն և արժանանալու են համարժեք հակահարվածի»,- գրել է Մանավազյանը:

 

29 Մարտ, 2026 16:46
Վեր