Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Հայկ Շ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 20-ամյա Էրիկ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia»-ն էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին։


