Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկար դադարից հետո առաջին անգամ սոցիալական ցանցերում անձնական հաղորդագրություն է հրապարակել՝ հայտարարելով, որ նամակներ և հաղորդագրություններ է ստանում և շնորհակալություն է հայտնում իր կողմնակիցներին աջակցության համար։
«Մենք ստացել ենք ձեր հաղորդագրությունները, նամակներն ու աղոթքները։ Սիրո և աջակցության յուրաքանչյուր խոսք մեզ հոգեպես զորացնում է։ Մենք լավ ենք, ուժեղ, հանգիստ և անընդհատ աղոթքի մեջ ենք», – ասվում է Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի անունից արված գրառման մեջ։
Իր ելույթում Վենեսուելայի առաջնորդը կոչ է արել ամրապնդել խաղաղությունը, ազգային միասնությունը և երկխոսությունը՝ ընդգծելով, որ երկիրը պետք է շարժվի «հաշտեցման և հարգանքի» ճանապարհով։
Նա նաև երախտագիտություն է հայտնել Վենեսուելայի քաղաքացիներին և «աշխարհի բարի կամքի տեր մարդկանց» իրենց համերաշխության համար՝ ասելով, որ այդ աջակցությունը իրեն «բարոյական ուժ և ներքին դիմացկունություն» է հաղորդում։
Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները լայնածավալ հարձակում սկսեց Վենեսուելայի վրա՝ գերեվարելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և նրանց տեղափոխեց Նյու Յորք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նրանք կդատվեն «նարկոտեռորիզմին» ենթադրյալ մասնակցության համար։ Մադուրոն և նրա կինը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։


