Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:
«Եկեղեցում վարչապետին հարվածել փորձող երիտասարդին ոստիկանները բերման են ենթարկում, մի լրագրող սրտաճմլիկ գոռում է՝ բայց ինչի՞ համար եք բերման ենթարկում: Ոնց որ մարդը իր համար խելոք կանգնած էր տոնածառի շորերով, առանց պատճառի տանում են:
Ոչ թե տեղյակ չի, թե ինչ է եղել. լավ էլ տեղյակ է: Հարցը ուրիշ բանի մասին է. ուզում է ասի՝ դե նորմալ է, երկրի ղեկավարին կարելի է հարվածել, դա ի՞նչ է, որ դրա համար բերման ենթարկեն:
Մեկն էլ գրել է՝ պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե առանց թիկնապահների լիներ: Հա, պատկերացնում ենք. մի խումբ բաշիբոզուկներով կփորձեին «սամասուդ» անել, ինչպես 6 տարի առաջ Արարատ Միրզոյանին:
Հեսա կսկսեն սրտաճմլիկ հոդվածներ գրել, թե էդ արարքի հեղինակը ինչ հայրենասեր ու ազնիվ մարդ է, հետո մի քանի փաստաբաններ պատրաստակամություն կհայտնեն նրան պաշտպանել: Մի խոսքով, կփորձեն հերոսացնել ...
Սրանք բոլորը նույն «խմբակից» են, որոնք ուզում են հասնել նրան, որ ԱԺ նախագահին ծեծելով մահամերձ վիճակի հասցնելը նորմալ ընկալվի, որ ներկայիս ԱԺ նախագահին սեռական բնույթի հայհոյանք տալը նորմալ ընկալվի, որ վարչապետին հարվածելը նորմալ ընկալվի:
Ու սրանք նույն մարդիկ են, որոնց համար ժամանակին նորմալ էր, որ «պրիվետ» ասելու համար մարդուն զուգարանում ծեծելով սպանում էին:
Ու բոլորով միասին ամեն ինչ անում են, որ Հայաստանը ետ գլորեն իրենց երազած էդ ճահիճը:
Չի ստացվելու»,- գրել է Թունյանը:

