Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 29-ին՝ ժամը 17։06-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Օզանյան փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 17։25-ին: Այրվել են ավտոմեքենայի դիմային և շարժիչի հատվածները։

