Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները Zarkerak - Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները
Zarkerak Zarkerak - Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները
Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները

Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են՝

  • գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները,
  • Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։

Նախարարությունից տեղեկացնում են, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած՝ համացանցի հասանելիության իրավունքին վերաբերող կարգավորումները՝ ընդգծելով դրա կարևորությունը ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում և մարդու հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

 

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական գնահատականները՝ ուղղված ներկայացված նախագծերի կատարելագործմանը։ Խորհուրդը շարունակում է իր աշխատանքները՝ նոր Սահմանադրության նախագծման ուղղությամբ։

01 Ապրիլ, 2026 16:16
Վեր