Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Zarkerak - Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել
Zarkerak Zarkerak - Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է նորանշանակ քննիչներին: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը և Երևան քաղաքի քննչական վարչության պետը:

Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ մաղթելով շարունակական առաջընթաց:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նորանշանակ քննիչների հետ արդեն իսկ ավանդույթ դարձած հանդիպումները՝ ընդգծելով, որ այդ ձևաչափը քննիչների համար լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ղեկավար անձնակազմի հետ:

Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Քննչական կոմիտեի անձնակազմի համար սահմանված չափորոշիչներին՝ շեշտելով, որ քննիչների աշխատանքը միշտ տեսանելի է՝ սկսած կարգապահությունից մինչև քրեական վարույթների քննության որակ:

Կարևորելով քաղաքացիների բողոքների նկատմամբ հետևողականությունը՝ Արթուր Պողոսյանը նորանշանակ քննիչներին հորդորել է քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, համբերատար՝ անկախ վերջիններիս կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից:

01 Ապրիլ, 2026 16:57
Վեր