Եկեցեղում միջադեպի գործով կալանավորված անձը տեղափոխել է հիվանդանոց Zarkerak - Եկեցեղում միջադեպի գործով կալանավորված անձը տեղափոխել է հիվանդանոց
Zarkerak Zarkerak - Եկեցեղում միջադեպի գործով կալանավորված անձը տեղափոխել է հիվանդանոց
Եկեցեղում միջադեպի գործով կալանավորված անձը տեղափոխել է հիվանդանոց

Եկեցեղում միջադեպի գործով կալանավորված անձը տեղափոխել է հիվանդանոց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանը, որին դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում էր ընդունել, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Մինասյանը կկալանավորվի 2 ամսով:

Հիշեցնենք՝ մարտի 29-ին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:

Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:

 

01 Ապրիլ, 2026 15:47
Վեր